Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Նորից կթաթախվի՞ քաղաքական թնջուկի մեջ

Նորից կթաթախվի՞ քաղաքական թնջուկի մեջ
17.03.2015 | 00:14

«Նման դեպքի ես մի անգամ էլ եմ առնչվել,- ասել է Սերժ Սարգսյանը շատ նեղ միջավայրում` նկատի ունենալով Ծառուկյանին,- դա Սամվել Բաբայանն էր, որ ցանկանում էր Ղարաբաղում ամեն բան ինքը որոշել։ Ինչ եղավ, տեսաք. որոշեց կրակել Արկադիի վրա, սակայն նույնիսկ այդ դեպքում Սամվելի նկատմամբ հումանիստ գտնվեցինք, բերդում նա իրեն վատ չէր զգում»: Իշխանական կուլիսներում կարծում են, որ չնայած հորդորներին, թե Սամվել Բաբայանը կգա Արցախ` սատարելու ընդդիմադիրներին, այնուհանդերձ, «նման բան հնարավոր չէ, չեմ կարծում, որ Սամվելը նորից կթաթախվի քաղաքական թնջուկի մեջ, էն էլ էսօրվա պայմաններում, երբ Սերժ Սարգսյանի դիրքերն ահավոր ուժեղացել են»,- նշեց զրուցակիցս։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ